Ինքնահռչակ ԴԺՀ-ն Կիեւի հետ համաձայնագիր Է ստորագրել սահմանազատման գծի վերաբերյալ
10/10/2014 20:00
Նմանատիպ
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության իշխանությունները Կիեւի հետ համաձայնագիր են ստորագրել սահմանազատման գծի վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 10-ին հայտարարել Է ԴՀԺ-ի վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն:
«Մենք Կիեւի հետ համաձայնագիր ենք ստորագրել սահմանազատման գծի վերաբերյալ: Դրա համաձայն՝ ուժայինները հեռանում են մի քանի քաղաքներից, այդ թվում՝ Պեսկիից»,-ասել Է Զախարչենկոն իր գլխավորած «Օպլոտ» շարժման խորհրդաժողովում:
Պեսկին Դոնեցկի արվարձաններից մեկն Է, որտեղից ուկրաինական բանակը գնդակոծում Է քաղաքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում