Թուրքիան իր ռազմաբազաները կտրամադրի ԱՄՆ-ի և կոալիցիայի ուժերին

Թուրքիան իր ռազմաբազաները կտրամադրի ԱՄՆ-ի և կոալիցիայի ուժերին

Թուրքիան իր տարածքում գտնվող Ինջիրլիքի ռազմաբազան տրամադրել է ԱՄՆ գլխավորած կոալիցիային «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության դեմ գործողություններ իրականացնելու համար: Այս մասին հայտնել են ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնյաները, ովքեր չեն ցանկացել ներկայանալ:

Նրանք ընդգծել են, որ Ինջիրլիքի ռազմաբազան միայն մի հատվածն է ձեռք բերված այն համաձայնության, որը կա ԱՄՆ և Թուրքիայի միջև: ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչները հայտնել են նաև, որ ամերիկյան կողմը պահանջել է Դիարբեքիրի ու Բաթմանի կամ Մալաթիա-Էրհաչ ռազմաբազաները: Նման պահանջ են ներկայացրել վերջերս Անկարա մեկնած ամերիկացի թոշակի անցած գեներալ Ջոն Ալենը և նրա օգնական Բրեթ ՄքԳուրքը:

Ըստ Ալ Արաբիայի Օբամայի վարչակազմը գնալով մեծ ճնշում է գործադրում Թուրքիայի վրա՝ պարտադրելով վարժեցնել և կոորդիանացնել Սիրիայի ապստամբներին թուրքական հողի վրա:Թուրքիան համաձայնել է իր տարածքը տրամադրել 4000 սիրիացի ապստամբների համար, ինչպես նաև տրամադրել թուրքական հետախուզության տվյալները:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեգելը, ով աշխատանաքային այցով ԱՄՆ-ում էր գտնվում, նշել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է մուտք գործել թուրքական ավիաբազաներ և այնտեղից ավիահարձակումներ կատարել ԻԼԻՊ-ի դիրքերի վրա:

Նա հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յիլմազի հետ և շնորհակալություն է հայտնել իր երկրի պատրասակամության համար;

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում