ՇՏԱՊ, ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ ԳՆՈՒՆԻ 1 առևտրի կենտրոնում

ՇՏԱՊ, ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ ԳՆՈՒՆԻ 1 առևտրի կենտրոնում

«Գնունի 1» առևտրի կենտրոնը խանութում վաճառվող ապրանքների հանդեպ հասարակական ուշադրություն գրավելու նոր՝ զվարճալի ձև է գտել: Առևտրի տան ֆեյսբուքյան էջում այսօր այսպիսի գրառում է արվել.

«Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Վարդանանց 15/2 հասցեյում գործող ԳՆՈՒՆԻ 1 առևտրի կոնտրոնում տեղի է ունեցել հրազենային փոխհրաձգություն, ինչպես հայտնում է դեպքի վայրում աշխատող մեր սեփական թղթակիցը , դեռևս չպարզված պատճառներով 2-րդ և 3-րդ շարքերի հատման կետում , միմիյանց ճանապրհ չզիճելու պատճառով սկզբում լեզվակռիվ,վիճաբանություն , ապա կոպտորեն խախտելով հասարակական կարգը հրազենի գործադրում են կատարել Մուրճը և Սղոցը, բարեբախտաբար աշխատակիցների և հաճախորդների շրջանում տուժողներ չկան: Դեպքը արագ կանխվել է ԳՆՈՒՆԻ 1 տնօրինության և աշխատակիցների ջանքերով, կողմերը զինաթափված են ընթանում է քննություն: Դեպքի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում, կտեղեկացնենք հաջորդիվ:
Սիերլի Ընկերներ, Արդի որոշ<Հոդվածագրերի> ոգով ԿԱՏԱԿԵՑԻՆՔ Ձեր Հետ, հույսով ենք որ Առաջ բերեցինք Թարմություն և Ժպիտ Բոլորիտ մոտ, ՇԱՏ ԼԱՎ ՕՐ ենք մաղթում բոլորիդ:

Հարգանքներով Գնունի 1»

Հետևեք մեզ նաև Telegram-ում