Իրաքում ահաբեկչության հետևանքով 3 տասնյակից ավելի մարդ է զոհվել

Իրաքում ահաբեկչության հետևանքով 3 տասնյակից ավելի մարդ է զոհվել

 Իրաքում ահաբեկչության զոհ է դարձել 31 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, իրաքյան հիվանդանոցներից ստացված տեղեկությունների համաձայն, 3 ականապատ մեքենա պայթել են Բաակուբա քաղաքի հյուսիսում, որոնց հետևանքով 25 մարդ է զոհվել: Զոհերի թվում կան զինվորներ և քաղաքացիական անձինք: Պայթյունների պատասխատավությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» կազմակերպությունը:

Աղբյուրը տեղեկացնում է, որ պայթյուններից 60 մարդ է վիրավորվել: Բացի այդ, 2 պայթյուն է որոտացել Բաակուբա քաղաքի շուկայի մոտ, որոնց հետևանքով զոհվել են 6 քաղաքացիական անձ, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Դիյալա մարզի իշխանությունները ահաբեկչությունների պատճառով եռօրյա սուգ են հայտարարել:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 11-ին, Բաղդադում ահաեբկչության զոհ էր դարձել 40 մարդ:

Սեպտեմբերին Իրաքում շարունակվող բռնությունների զոհ են դարձել 1100 մարդ, ավելի քան 1900 մարդ վիրավորվել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում