Թուրքիայի ոստիկանությունն ազատ է արձակել գերմանացի լրագրողներին
13/10/2014 13:30
Նմանատիպ
Երեք գերմանացի լրագրողները, որոնք ազատազրկվել էին Թուրքիայում բողոքի ցույցերը լուսաբանելու համար, երկուշաբթի օրը ազատ են արձակվել, սակայն նրանց դեպորտի ենթարկելու հարցը դեռևս ուշ կորոշվի:
«30 ժամ ազատազրկման տակ լինելով՝ այսօր ազատ արձակեցին: Սակայն դատախազն ավելի ուշ կորոշվի նրանց դեպորտի ենթարկելու հարցը»,- Twitter-ի իր միկրոբլոգում նշել է լրագրողներից մեկը՝ Քրիստիան Գրոդոցկին:
Ոստիկանությունը ձերբակելել է Գրոդովկիին և իր երկու գործընկերներին՝ Կիցմանին և Նոյգեբաուերին շաբաթ օրը Դիարբեքիրում, որտեղ նրանք քուրդ բնակչության բողոքի ակցիան էին նկարահանում: Ինչպես տեղեկացնում է Bild-ը, լրագրողներին մեղադրել են լրտեսություն իրականացնելու և պրովոկացիա հրահրելու մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում