Ռուսաստանի ռազմածովային նավատորմի հրթիռային նավերը կժամանեն Բաքու

Ռուսաստանի ռազմածովային նավատորմի հրթիռային նավերը կժամանեն Բաքու

Ռուսաստանի Կասպիական ռազմածովային նավատորմի «Դաղստան» եւ «Գրադ Սվիյաժսկ» հրթիռային նավերը հոկտեմբերի 16-ին մուտք կգործեն Բաքու նավահանգիստ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում Է հաղորդագրության մեջ, Բաքու այցի շրջանակներում Ռուսաստանի ՌԾՆ-ի հրթիռանավերի հրամանատարությունը կհանդիպի Ադրբեջանի ռազմածովային ուժերի ղեկավարության հետ եւ կծանոթանա Ծովագնացության բարձրագույն ռազմական ուսումնարանի պարապմունքներին:

Բաքում գտնվելու ընթացքում Ռուսաստանի ՌԾՆ-ի հրթիռային նավերի անձնակազմերը նաեւ կծանոթանան քաղաքի մշակութային ու պատմական հուշարձաններին, կզբոսնեն քաղաքում: Բացի այդ, պլանավորված Է ֆուտբոլի ընկերական մրցախաղ անցկացնել Ադրբեջանի եւ Ռուսաստանի նավաստիների միջեւ:

Ռուսաստանի ռազմանավերի այցը Բաքու կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 19-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում