Ռուսաստանն ու Վրաստանը կարող են դիտարկել նոր մայրուղի կառուցելու հարցը

Ռուսաստանն ու Վրաստանը կարող են դիտարկել նոր մայրուղի կառուցելու հարցը

Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն չի բացառում, որ հոկտեմբերի 16-ին Պրահայում հանդիպման ժամանակ կքննարկվի ռուսական Դաղստանի շրջանից վրացական Կախեթիի մարզ ավտոճանապարհ կառուցելու հարցերը:

Ինչպես ավելի վաղ նշել է Վրաստանի ԱԳՆ-ի հատուկ ներկայացուցիչ Աբաշիձեն , հանդիպման հիմնական թեմաները կլինեն առևտրային և հումանիտար հարցերը:

«Մենք նոր ավտոճանապարհ կառուցելու մասին տեղեկատվություն ստացել ենք միայն ԶԼՄ-ից: Ռուսական կողմը նման առաջարկությամբ մեզ չի դիմել:Սակայն չի բացառվում, որ այդ թեման կշրջանառվի Աբաշիձեի և Կարասինի հետ հանդիպման ժամանակ»,-նշել է նախարարը:

Նրա խոսքերով, այդ հանդիպումը առաջինն է լինելու Վրաստանի՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում