«Հայաստան» հիմնադրամը Արցախի Սոս գյուղում դպրոց է կառուցում

«Հայաստան» հիմնադրամը Արցախի Սոս գյուղում դպրոց է կառուցում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ԼՂՀ Մարտունու շրջանի Սոս գյուղում դպրոց է կառուցում: Ծրագիրն իրականացվում է  Հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի տեղական մարմնի (հովանավոր Ջերրի Թրփանջյան) և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Ինչպես տեղեկացրին Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից, երկհարկանի դպրոցը` 830 քմ ընդհանուր տարածքով, նախատեսված է 200 աշակերտի համար: Նորակառույցը կունենա ընդարձակ դասասենյակներ, գրադարան, բուժկետ, ուսուցչանոց: Հիմնական շենքին կից կկառուցվի մարզադահլիճ: Նախատեսվում է նաև բացօթյա սպորտհրապարակ ֆիզկուլտուրայի դասերի համար: Ներկայումս ընթանում են հողային աշխատանքները:

Դպրոցի կառուցումը Հիմնադրամի երրորդ խոշոր ծրագիրն է Սոս գյուղում: Ֆրանսահայ համայնքի ջանքերի շնորհիվ էլ համայնքն այսօր ունի կանոնավոր ջրամատակարարում եւ հարմարավետ նորակառույց մանկապարտեզ, որը շուտով կսկսի գործել: Գյուղի ներկայիս խարխուլ դպրոցի հենց կողքին էլ տեղ կգտնի նորակառույց ժամանակակից դպրոցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում