Պատժամիջոցները Եվրոպայի գյուղատնտեսական բլոկի վրա 5 մլրդ եվրո են նստել. եվրապատգամավոր

Պատժամիջոցները Եվրոպայի գյուղատնտեսական բլոկի վրա 5 մլրդ եվրո են նստել. եվրապատգամավոր

Ռուսաստանի նկատմամբ ձեռնարկված պատժամիջոցների եւ պատասխան  սահմանափակող միջոցների պատճառով Եվրոպայի գյուղատնտեսական արտադրողների կորուստները կազմել են 5 միլիարդ եվրո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 13-ին Սիմֆերոպոլում հայտնել Է Եվրախորհրդարանի պատգամավոր, իտալական «Հյուսիսի լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին:

«Միայն Իտալիան 2 միլիարդ եվրո Է կորցնում արտադրանքի արտահանման բացակայության հետեւանքով: Եվրամիության գյուղատնտեսական բլոկի համար այս իրավիճակն ամբողջությամբ վերցված արժեցել Է 5 միլիարդ եվրո արտադրանքի արտահանման սահմանափակման տեսակետից»,- կարծում Է Սալվինին:

Ըստ որում Բրյուսելում, պատգամավորի խոսքով՝ պատրաստ են այս կորստի փոխհատուցում տրամադրել սոսկ 200 միլիոն եվրոյի չափով: Սալվինին հավելել Է, որ Եվրոպայում առողջ դատողության հաղթանակի հույս ունի, երբ եվրոպացիներն իրենք «կկարողանան տեր լինել սեփական տանը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում