Ռուսաստանն ու Ադրբեջանը Կասպից ծովում հավաքական անվտանգության համակարգ կստեղծեն

Ռուսաստանն ու Ադրբեջանը Կասպից ծովում հավաքական անվտանգության համակարգ կստեղծեն

Ռուսաստանը Ադրբեջանի հետ համատեղ նախատեսում է Կասպից ծովում հավաքական անվտանգության համակարգ ստեղծել: Այդ նոր կառուցվածքի հիմնական տարրերից մեկը կլինի մերձկասպյան պետությունների համատեղ ռազմա-ծովային ուժերի ստեղծումը: Ինչպես տեղեկացնում է «Московский Комсомолец»ը դրանք են ՌԴ-ի պաշտպանության նախարարի Ադրբեջան կատարած այցի հիմնական արդյունքները:

ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի այցը առաջինն էր այն բանից հետո, երբ Ադրբեջանը և Ռուսաստանը համաձայնության չեկան Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձավճարի շուրջ: Սակայն նշվում է, որ հակասությունների շրջանն անցել է:

Ընդհանուր առմամբ հիմա Ռուսաստանում շուրջ 57 ադրբեջանցի զինվորական է սովորում:
Ադրբեջան կատարած այցի շրջանակներում Շոյգուն հանդիպում է ունեցել նախագահ Ալիևի հետ:

Իսկ Ադրբեջանի իր գործընկեր Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ Շոյգուն հայտարարել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում