Արցախում վաղը կբացվի Ռուսաստանի հայերի միության ֆինանսավորմամբ կառուցված դպրոցը

Արցախում  վաղը կբացվի  Ռուսաստանի հայերի միության ֆինանսավորմամբ կառուցված դպրոցը

Հոկտեմբերի 14-ից  կմեկնարկի Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի օրերը Հայաստանում, որն այս տարի կնշանավորվի վաղն  Արցախում  նախատեսված  միջնակարգ դպրոցի բացմամբ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Արա Աբրահամյանը, դպրոցը նախատեսված է 650 աշակերտի համար, իսկ դրա կառուցման համար հատկացվել է 4 մլն ԱՄՆ դոլար:

Արա Աբրահամյանն այս համատեքստում խոստացավ, որ հաջորդ տարի հոկտեմբերին շահագործման կհանձնվի  Երևանում  կառուցվող ռուս ուղղափառ Սուրբ խաչ եկեղեցին, ինչպես նաև կույրերի միավորման մշակույթի տունը:

Վերադառնալով  Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի օրերին, Աբրահամյանը տեղեկացրեց, որ արդեն երրորդ անգամ շուրջ 1400 դպրոցում կկազմակերպվի ռուսաց լեզվի և երգի մրցույթը, ինչն իրեն հետո Ռուսաստանում  հպարտանալու առիթ է տալու, քանի որ այնտեղ էլ  հայոց լեզվի մրցույթ-փառատոն է կազմակերպում:

«Հաջորդ տարի Ցեղասպանության 100-րդ տարելիցին Մոսկվայում և ՌԴ բազմաթիվ երկրներում կանցկացվեն հիշատակի միջոցառումներ»,- եզրափակեց Արա Աբրահամյանը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում