Հայազգի գրոսմայստերները հաջող են խաղում տարբեր մրցաշարերում
Նմանատիպ
Հայազգի գրոսմայստեները շարունակում են հաջող հանդես գալ շախմատային տարբեր մրցաշարերում:
Ինչպես տեղեկացնում է Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, գրոսմասյտեր Դավիթ Հարությունյանը (Վրաստան) Լեհաստանի Վրոցլավ քաղաքում անցկացվող օփենում 7 տուրից հետո վաստակել է 5,5 միավոր եւ 47 մասնակիցների մեջ ընթանում է երկրորդ տեղում: Հարությունյանը միայն կես միավորով է ետ մնում առաջատարից՝ միջազգային վարպետ Կամիլ Դրագունից (Լեհաստան):
Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը (Բելառուս) վաստակել է 4,5 միավոր:
Մինչեւ մրցաշարի ավարտը մնում է երկու տուր:
Իսկ ահա գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Հունաստանի Ռեթիմնո քաղաքում անցկացվող օփենի չորրորդ տուրում հաղթել է Ստանիին (Հնդկաստան):
Չորս տուրից հետո Սարգսյանն ունի 4 միավոր եւ գրոսմայստերներ Յուրի Կրիվորուչկոյի (Ուկրաինա) եւ Անդրեյ Ռիչագովի (Ռուսաստան) հետ գլխավորում է աղյուսակը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում