Բրիտանիայում Էբոլայով հիվանդացածների հետ կաշխատեն շտապ օգնության հատուկ բրիգադներ
Նմանատիպ
Բժիշկների հատուկ բրիգադները պատրաստ են մեկնել ցանկացած բրիտանացու կանչով, ով կհայտարարի էբոլա տենդին բնորոշ ախտանշանների մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարար Ջերեմի Հանթին:
«Եթե մարդու մոտ հայտնաբերվեն (Էբոլա տենդի) ախտանշաններ, եւ նա վերջերս է այցելել Արեւմտյան Աֆրիկայի երկրներ, շտապ բժշկական օգնության կարգավարներն անհապաղ նրա մոտ կուղարկեն հատուկ հանդերձավորմամբ շտապօգնության բրիգադ: Յուրաքանչյուր զանգահարողի կհարցնեն (Էբոլա վիրուսի) ախտանշանների առկայության մասին»,- ասել է Հանթը՝ հոկտեմբերի 13-ին ելույթ ունենալով խորհրդարանում: Նախարարի խոսքով՝ Բրիտանիայում վիրուսի տարածման սպառնալիքը ներկայում փոքր է, բայց այն աճում Է: Նախարարը նշել Է, որ առողջապահության ազգային համակարգը պատրաստվում Է հիվանդության հնարավոր տարածմանը: Մասնավորապես, բժշկական ծառայություններն անցած հանգստյան օրերին անցկացրել են վարժանքներ, որոնց նպատակը եղել Է համակարգված միջոցառումների մշակումը երկրում հիվանդության հայտնվելու դեպքում:
Ավելի վաղ երկրի կառավարությունը խստացրել Է այն երկրներից ժամանող օտարերկրացիների ստուգման միջոցառումները, որոնցում կարող Է տարածվել Էբոլավիրուսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում