Օբամայի մասին Միտ Ռոմնիի անեկդոտը ցնցել է Միացյալ Նահանգները

Օբամայի մասին Միտ Ռոմնիի անեկդոտը ցնցել է Միացյալ Նահանգները

ԱՄՆ Նախագահի նախկին թեկնածու Միտ Ռոմնին, մասնակցելով Այովա նահանգի սենատոր Ջոնի Էրնստի նախընտրական արշավին, անեկդոտ է պատմել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մասին` արժանանալով ներկա գտնվող մարդկանց բուռն ծափահարությունների։

Ռոմնին սկզբից բողոքել է, որ 2012 թվականին, երբ նա ԱՄՆ նախագահի թեկնածու էր, ստիպված էր շատ զգույշ խոսել իր հիմնական մրցակցի` Օբամայի մասին։ «Այժմ բոլոր տաբուները հանված են և ես կարող եմ հանգիստ պատմել Օբամայի մասին իմ սիրելի անեկդոտը», – ասել է Ռոմնին և գործի անցել։

Ուրեմն մեկ օր Օբաման գալիս է ամերկյան բանկերից մեկը և առանց փաստաթղթի փորձում գումար հանել։ Բանկի աշխատակիցը խնդրել է Օբամային ապացուցել, որ ինքն իսկապես Բարաք Օբաման է. «Ինչպե՞ս եմ ես կարող անել դա», – հարցնում է Օբաման։ Աշխատակիցը պատասխանում է. «Մի քանի օր առաջ մեզ այցելել է գոլֆիստ Ֆիլ Միկելսոնը և նա նույնպես անձը հաստատող փաստաթուղթ չուներ, բայց վերցրել է խաղափայտը և գնդակը համապատասխան փոսը գցել։ Մենք միանգամից հավատացինք, որ նա Ֆիլ Միկելսոնն է։ Նույնը պատահել է հայտնի թենիսիստ Աղասիի հետ, որը ռակետկայով գնդակը ուղիղ նշանակետն է ուղարկել։ Իսկ Դուք ի՞նչ կարող եք անել, որ հաստատեք Ձեր հարցը»։ «Գաղափար անգամ չունեմ», – պատասխանում է Օբաման։

«Եվ այսպես, պարոն Նախագահ, Դուք Ձեր գումարը մանր, թե՞ խոշոր թղթադրամով եք ցանկանում ստանալ», – հարցնում է Օբամային բանկի աշխատակիցը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում