Կատալոնիան հրաժարվեց հանրաքվեից

Կատալոնիան հրաժարվեց հանրաքվեից

Կատալոնիայի կառավարությունը որոշում է ընդունել չեղյալ հայտարարել Իսպանիայից անկախության շուրջ հանրաքվեն, որը պետք է կայանար նոյեմբերի 9-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Reuters-ին, հաղորդել է տարածաշրջանի ղեկավար Արթուր Մասը, որը 9-ժամյա հանդիպում է անցկացրել ազգայնական երեք կուսակցությունների ղեկավարների հետ, որոնք հանդես են գալիս հօգուտ ինքնավար մարզի անջատման:

Կատալոնիայի ղեկավարն այն կարծիքին է, որ քվեարկոթյունը չի կարող անցկացվել իրավական երաշխիքների բացակայության պատճառով, հաղորդել է El Pais-ն: Նրա խոսքով՝ ինքնավար մարզի իշխանությունները մտադիր են քաղաքացիներին առաջարկել հարցման անցկացման այլընտրական տարբերակներ:

Սեպտեմբերի 30-ին Կատալոնիայի իշխանությունները որոշում են ընդունել կասեցնել հանրաքվեին նախապատրաստումը: Ընդսմին տարածաշրջանի կառավարության մամուլի քարտուղար Ֆրանսեսկ Հոմսը պարզաբանել է, որ ինքնավարությունը կշարունակի պայքարն անկախության համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում