ԻԼԻՊ անդամները մտել են Թուրքիայի տարածք

ԻԼԻՊ անդամները մտել են Թուրքիայի տարածք

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության անդամները հատել են թուրք-սիրիական սահմանն ու ներխուժել Թուրքիայի տարածք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Հաղորդվում է, որ իսլամիստ ահաբեկիչները հատել են սահմանը թուրքական կողմն անցած քաղաքացուն գերի վերցնելու համար: Թուրք-սիրիական սահմանի ականապատված հատվածում ԻԼԻՊ անդամները երկար ժամանակ համոզել են քաղաքացուն հետ վերադառնալ, սակայն վերջինս հրաժարվել է:

Սա առաջին դեպքն է, երբ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կազմակերպության զինյալները բացահայտ կերպով անցել են սահմանն ու հայտնվել Թուրքիայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում