Թուրքիան ավիահարվածներ է հասցրել PKK-ի դիրքերին

Թուրքիան ավիահարվածներ է հասցրել PKK-ի դիրքերին

Թուրքական F-16 и F-4 կործանիչները ավիահարվածներ են հասցրել Իրաքի հետ սահմակից Հաքքյարի նահանգում գտնվող քրդերի դիրքերին: Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:

Սա առաջին նշանավոր օդային հարվածն է Քրդական բանավորական կուսակցության դիրքերին (PKK), այն բանից հետո, երբ 2013թ-ի մարտից կողմերի միջև հարաբերականորեն զինադադար էր կնքվել:

Ինչպես տեղեկացնում է Hürriyet Daily –ն օդային հարվածի հետևանքով մեծ կորուստներ կան:

Քրդերը դժգոհ են Սիրիայի հետ սահմանակից Քոբանե բնակավայրում Թուրքիայի անգործությամբ, որտեղ ԻԼԻՊ-ի ահաբեկիչներն անասելի վայրագություններ են թույլ տալիս:

Հիշեցնենք, որ թուրքական լրատվամիջոցներն ավելի վաղ տեղեկացրել էին Քրդական բանվորական կուսակցության և բանակի միջև տեղի ունեցող ընդհարումների մասին:

Թուրքական զինվորականների խոսքերով այդ ավիահարվածները պատասխանն էին, որ Թուրքիան տալիս է իրենց դիրքերը քրդերի կողմից ռմբակոծելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում