Գերմանացի լրագրողները հայտնել են Թուրքիայում բռնությունների ենթարկվելու մասին

Գերմանացի լրագրողները հայտնել են Թուրքիայում բռնությունների ենթարկվելու մասին

Գերմանացի լրագրողները, ովքեր ձերբակալվել էին Դիարբեքիրի անկարգությունների ժամանակ, հայտարարել են, որ թուրքական բանտում ոստիկանության կողմից ենթարկվել են բռնությունների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber. net-ը:

Ազատ արձակվելուց հետո գերմանացի հինգ լրագրողները լրատվամիջոցներին հայտնել են, որ իրենք երկրում որևէ անօրինական գործունեություն չեն իրականացրել, և թուրքական իրավապահների ներկայացրած բոլոր մեղադրանքներն իրականում չհիմնավորված են: «Մենք ոչ ոքի չենք սադրել: Այնտեղ էինք լուրեր պատրաստելու նպատակով: Թուրքիայում լրագրողական ազատություն չկա»,- նշել է գերմանացի լրագրող Բյորն Քիցմանը: Լրագրողներից մյուսը` Քրիս Գրոցկին հայտնել է, որ ձերբակալելու ժամանակ ոստիկանությունը վիրավորել և հայհոյել է իրենց:

Գերմանիայից ժամանած լրագրողները Դիարբեքիրում լուսաբանել էին Սիրիային սահմանակից Քոբանի քաղաքում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կազմակերպության գործողությունների դեմ տեղի ունեցող անկարգությունները: Ոստիկանությունը նրանց ձերբակալել էր «սադրիչ գործակալներ» լինելու հիմնավորմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում