Թբիլիսիում եկեղեցի են ավերել

Թբիլիսիում եկեղեցի են ավերել

Թբիլիսիում անհայտ անձինք ավերել են Սբ.Վարվառա ուղղափառ եկեղեցին, որը գտնվում է Մոսկովյան պողոտայում:

Ըստ Ռուսթավի 2 հեռուստաընկերության տվյալների, անհայտ անձինք ներխուժել են եկեղեցի, վնասել սրբապատկերներն ու խաչերը և թաքնվել միջադեպի վայրից:
Ներկայում տեղում աշխատում են քրեագետները և կինոլոգները: Վրաստանի ՆԳ նախարարությունը և Պատրիարքարանը առայժմ մեկնաբանություններ չեն արել ԶԼՄ-ների համար:

Թբիլիսիի արվարձանում գտնվող Սբ.Վարվառա հին եկեղեցին հրաշագործ Է համարվում. այստեղ աղոթելու են գալիս այն կանայք, ովքեր ցանկանում են երեխա ունենալ, տեղեկացնում  Է «Նովոստի Գրուզիա»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում