Դավութօղլու. Թուրքիան Սիրիայի դեմ միայնակ պատերազմ չի սկսի
Նմանատիպ
Թուրքիան միայնակ չի գնա Սիրիա ռազմական ներխուժում կատարելու քայլին,մինչ միջազգային հանրությունը այդ կապակցությամբ որոշում չկայացնի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Թուրքիան գտնվում է ԱՄՆ-ի ճնշման տակ, որը համոզում է Թուրքիային տալ Ինջիրլիքի իր ռազմաբազան օգտագործելու հնարավորություն, որպեսզի Իրաքում և Սիրիայում գտնվող Իսլամական պետության դիրքերին ավիահարվածներ հասցնի:
«Քանի դեռ միջազգային հանրությունը չանի այն ինչ անհրաժեշտ է, մինչ սիրիական ճգնաժամը ամբողջությամբ լուծելու քայլեր չձեռնարկվեն, Թուրքիան չի տրվի սադրանքներին: Մենք ճնշումների չենք տրվի և բոլոր որոշումները ինքնուրույն կկայացնենք»,-թուրքական խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է Դավութօղլուն:
Նա ավելացրել է, որ Թուրքիան կհամաձայնի համագործակցել միջազգային կոալիցիայի հետ, եթե այն իր վրա պարտավորություն վերցնի Սիրիայում բուֆերային գոտի ստեղծել:
Վարչապետն անդրադարձել է նաև քուրդ բնակչության բողոքի ցույցերին՝ դրանք որակելով որպես պրովոկացիոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում