Հարցում Facebook-ում. Ամենաանվստահելի կայքը «Slaq.am»-ն է
Նմանատիպ
Հայկական լրատվական դաշտում շարունակում է արդիական մնալ այն խնդիրը, որ մի շարք լրատվական կայքեր միտում ունեն չստուգված և անվստահելի տեղեկատվություն տրամադրել իրենց ընթերցողներին: Այդ կապակցությամբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օրեր առաջ հարցում էր տեղադվել, թե որն է Հայաստանի ամենաանվստահելի լրատվական կայքը: Մեկ շաբաթից պակաս ժամանակահատվածում արդեն նկատվում է որոշակի վիճակագրություն:
Այս պահի դրությամբ հարցին քվեարկողների ընդհանուր թիվը 676 հոգի է: Արդյունքների համաձայն՝ քվեարկության բացարձակ հաղթողն է «Slaq.am» կայքը, որը ստացել է 165 անվստահության քվե, այնուհետև առաջատարներն են «7or.am», «Zham.am» և «1in.am» կայքերը՝ համապատասխանաբար 118, 83 և 49 ձայնով:
Հետաքրքրական է, որ հայկական էլեկտրոնային լրատվության դաշտում մեծ ընթերցում ունեցող այնպիսի կայքերն, ինչպես օրինակ «tert.am»-ը, «news.am»-ը կամ «panorama.am»-ը վերոնշյալ հարցման ստորին հորիզոնականներում են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում