Պուտինը և Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել

Պուտինը և Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայի հարավ-արևելքում իրադրության խաղաղ կարգավորմանն օժանդակելու հնարավոր միջոցառումները:

«Քննարկվել են Ուկրաինայի հարավ-արևելքում իրադրության խաղաղ կարգավորմանն աջակցելու հնարավոր միջոցառումները»,- ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

ՌԴ-ի եւ Ուկրաինայի նախագահները նաև պայմանավորվել են քննարկել Ռուսաստանից Ուկրաինային գազի մատակարարման հիմնախնդիրը:

«Հավաստվել է կարծիքների փոխանակումը շարունակելու պատրաստակամությունը «Ասիա-Եվրոպա» ֆորումի՝ հոկտեմբերի 16-17-ը Միլանում կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում, ներառյալ գազի հարցի շուրջ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հեռախոսազրույցը կայացել է ուկրաինական կողմի նախաձեռնությամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում