ԱՄՆ-ն արդեն չի պնդում Ասադի հեռացումը. Մեդվեդեւ

ԱՄՆ-ն արդեն չի պնդում Ասադի հեռացումը. Մեդվեդեւ

ԱՄՆ-ն արդեն չի պնդում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռացումը, այլ փորձում Է անջատ շփումներ հաստատել Դամասկոսի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

«Բանն այն չԷ, որ Միացյալ Նահանգները պնդում Է Ասադի հեռացումը, թեեւ, որքան ես գիտեմ, նրանք արդեն դա չեն պնդում, այլ, ըստ Էության, եթե բացարձակ անկեղծ լինենք, փորձում են անջատ շփումներ հաստատել Սիրիայի Հանրապետության ղեկավարության հետ»,- ասել Է Մեդվեդեւը CNBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Ընդսմին նա ընդգծել Է, որ համատեղ հակաահաբեկչական գործունեության հարցերը, այդ թվում՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում, հարկավոր Է քննարկել միայն Սիրիայի կենտրոնական կառավարության հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում