Թուրքիան «երկարացնում է» ոստիկանության ձեռքերը
15/10/2014 12:31
Նմանատիպ
Թուրքիայում օրինագիծ է պատրաստվում,որով նախատեսվում է ոստիկանության իրավունքների ընդլայնում: Այս մասին տեղեկացնում է Kanal7-ը:
Համաձայն այդ օրինագծի, ոստիկաններն իրավունք կունենան առանց համապատասխան լիազորագրի ստուգումներ անցկացնեն, ինչպես նաև ժամանակավորապես ձերբակալեն կասկածյալին: Թուրքիայում ոստիկանների թիվը անցնում է 340 հազարից:
Այս խստացումները կապված են Թուրքիայի հարավային նահանգներում տեղի ունեցող մասսայական բողոքի ակցիաների հետ, որի ժամանակ քուրդ ազգաբնակչությունը պահանջում է թուրքական կառավարությունից միջամտել Սիրիայում գտնվող Քոբանե քրդական քաղաքի դեպքերին:
Հեռուստաընկերության տվյալներով, վերջին ակցիաներից հետո Թուրքիայում 34 մարդ է մահացել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում