Գերմանիայում ԻԼԻՊ-ի անդամ թուրք է ձերբակալվել

Գերմանիայում ԻԼԻՊ-ի անդամ թուրք է ձերբակալվել

 «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության թուրք անդամ Ֆաթիհ Ք.-ն  Գերմանիայում ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը: Ֆաթիհը տարբեր տեսանյութեր էր պատրաստում, որով իսլամիստական կազմակերպության քարոզչությունն էր անում:

Նշվում է, որ գերմանական հետախուզությունը Գերմանիայում բնակվող թուրքի նկատմամբ հետախուզություն է հայտարարել դեռևս 2009 թվականից: Ըստ տեղեկատվության` Ֆաթիհը կապված է եղել ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորման հետ: 2010 թվականին որոշում է կայացրել կեղծ անձնագրով գնալ Աֆղանստան, բայց փոխարենը մեկնել է Թուրքիա: 2011 թվականին նա վերադարձել է Գերմանիա, որտեղ ձերբակալվել է ինքնությունը կեղծելու համար, այնուհետև գրավի դիմաց ազատ է արձակվել: 2013 թվականի հունիսին Թուրքիայի տարածքով անցել է Սիրիա, որտեղ, մտնելով ԻԼԻՊ-ին հարող մի խմբի մեջ, ստացել է ռազմական կրթություն ու մասնակցել մարտերի: Ավելի ուշ Գերմանիա վերադառնալիս` ձերբակալվել է: Ֆաթիհի տանից գտնվել են ԻԼԻՊ-ի քարոզչություն պարունակող շատ տեսանյութեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում