ԵԱՀԿ-ն հայ-ադրբեջանական շփման գծում մշտադիտարկում կիրականացնի
15/10/2014 13:09
Նմանատիպ
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` հոկտեմբերի 16-ին ԵԱՀԿ առաքելությունը մշտադիտարկում կիրականացնի հայ-ադրբեջանական սահմանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մոնիթորինգը տեղի կունենա Ղազախի ուղղությամբ:
Հայկական կողմից մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Սիմոն Թիլլերը:
Հակառակ կողմից մոնիթորինգը կիրկանացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն և Պետեր Սվեդբերգը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում