ԼՂՀ նախագահն ընդունել է «Ձեռք ձեռքի» ՀԿ-ի ներկայացուցիչներին

ԼՂՀ նախագահն ընդունել է «Ձեռք ձեռքի» ՀԿ-ի ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է «Ձեռք ձեռքի» հասարակական կազմակերպության վարչության նախագահ Բերջ Քիլաջյանին և նրան ուղեկցող անձանց: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Երկրի ղեկավարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Բերջ Քիլաջյանին հանձնել է «Երախտագիտություն» մեդալ: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել «Ձեռք ձեռքի» կազմակերպության ներդրումը հանրապետության առողջապահության ոլորտի զարգացման գործում` նշելով, որ այն պահանջված է և կարևոր Արցախի համար:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, պաշտոնատար այլ անձինք:  

Հետևեք մեզ նաև Telegram-ում