ԱՄՆ-ն չի դիտարկում Իրանի միջուկային ծրագր շուրջ բանակցությունների շարունակությունը

ԱՄՆ-ն չի դիտարկում  Իրանի միջուկային ծրագր շուրջ բանակցությունների շարունակությունը

Վաշինգտոնը չի դիտարկում նոյեմբերի 24-ից հետո Իրանի միջուկային խնդրի շուրջ Թեհրանի և միջազգային միջնորդների վեցյակի բանակցությունների շարունակման հարցը: Այս մասին տեղեկացնում է Ռոյթերսը՝ հղում կատարելով ԱՄՆ-ի Պետդեպ-ի բարձրաստիճան ներկայացուցչին:

«Մենք չենք դիտարկում ժամկետի երկարաձգումը»,- հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչը իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից առաջ, որին մասնակցում էր Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը, ԵՄ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնը, Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:

Բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ն ակնկալում է արգասաբեր քննարկումներ, սակայն լուրջ փոփոխություններ չի սպասում: Նշվում է, որ  մի շարք հարցերով առկա է գաղափարների մերձեցում, սակայն էական տարաձայնությունները պահպանվում են: Հիմնականում դրանք վերաբերում են ուրանի հարստացման խնդրին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում