Պրահայում բողոքի ցույց է կազմակերպվել ընդդեմ Ադրբեջանի
15/10/2014 14:52
Նմանատիպ
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում բողոքի ակցիա է տեղի ունեցել հանուն Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:
Մասնակիցների թվում են եղել Human Rights Watch հայտնի իրավապաշտպան կազմակերպության անդամներ, մի շարք գերմանացի հայտնի դեմքեր: Նրանք բեմականացում են կազմակերպել` ցույց տալու, թե ինչպես է ոստիկանությունը ձերբակալում և բանտ նետում հանրահավաքի մասնակից ադրբեջանցիների:
Պրահայի բողոքի ցույցի մասնակիցներն իրենց ակցիայի ժամանակ Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել ազատ արձակել երկրում ճաղերի հետևում պահվող շուրջ 100 քաղբանտարկյալի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում