Գյուլենական մեդիան ակտիվանում է Ադրբեջանում

Գյուլենական մեդիան ակտիվանում է Ադրբեջանում

Zaman թերթի գլխավոր խմաբագիրը Ադրբեջանում պաշտոն է ստացել: Այս մասին տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ը: Zaman–ը հայտնի նուրիստ Ֆեթուլլահ Գյուլենի լրատվական հենարանն է, և ադրբեջանական ԶԼՄ-ը որակում են այս քայլը, որպես Ադրբեջանում գյուլենական պրոպագանդայի ակտիվացմանն ուղղված քայլ:

Համաձայն տեղեկատվության, Radikal, Referans և Financial Forum–ի նախկին գլխավոր խմբագիր Էյուբ Ջանը ազատվել է «Doğan Media»-ում իր պաշտոնից և ամենայն հավանականությամբ կդառնա Zaman թերթի գլխավոր խմբագիր:

Իսկ այդ թերթի գլխավոր խմբագիր Աքրամ Դումանլին համապատասխան պաշտոն կստանա Ադրբեջանում: Աքրամ Դումանլիի Ադրբեջանում նոր պաշտոնը դեռևս հայտնի չէ:

Ադրբեջանում գործող «Zaman-Azərbaycan» թերթը կապված է Ֆեթուլլահ Գյուլենի հետ: Բացի այդ նուրիստական լրատվամիջոց են որակում նաև «Xəzər TV»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում