Ռուսաստանի ռազմածովային նավատորմը վարժանքներ կանցկացնի Միջերկրական ծովում

Ռուսաստանի ռազմածովային նավատորմը վարժանքներ կանցկացնի Միջերկրական ծովում

Հյուսիսային նավատորմի «Դերծովակալ Կուլակով» հակասուզանավային մեծ նավը եւ Սեւծովյան նավատորմի «Նովոչերկասկ» դեսանտային մեծ նավը վարժանքներ կանցկացնեն Միջերկրական ծովում: Այդ մասին հոկտեմբերի 15-ին լրագրողներին հայտնել Է Հյուսիսային նավատորմի ներկայացուցիչ առաջին կարգի նավապետ Վադիմ Սերգան:

Միջնավատորմային փոխգործակցության տարրերի կատարելագործումն այն հիմնական խնդիրներից մեկն Է, որոնք Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավերի անձնակազմերը լուծում են հեռավոր ռազմերթերի ընթացքում:

«Մոտ ժամանակներս Հյուսիսային նավատորմի եւ Սեւծովյան նավատորմի մարտանավերը կհանդիպեն Եգեյան ծովի կենտրոնական մասում: Այնուհետեւ Միջերկրական ծովի արեւելյան շրջաններ անցնելիս «Դերծովակալ Կուլակով» հակասուզանավային մեծ նավը եւ «Նովոչերկասկ» դեսանտային մեծ նավը կկատարելագործեն համատեղ մանեւրումը, ինչպես նաեւ կկատարեն մարտանավերի կապի, պահպանության եւ պաշտպանության կազմակերպման զինավարժանքներ»,- ասել Է Սերգան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում