Աբխազիայի երկրորդ փոխվարչապետ Է նշանակվել Սուրեն Կերսելյանը

Աբխազիայի երկրորդ փոխվարչապետ Է նշանակվել Սուրեն Կերսելյանը

Աբխազիայում հաստատվել Է կառավարության նոր կառուցվածքը: Համապատասխան հրամանագիր Է ստորագրել հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

Նոր կառավարությունում կլինի երեք փոխվարչապետ: Առաջին փոխվարչապետ Է նշանակվել Շամիլ Աձինբան՝ սպորտի պետական կոմիտեի նախկին փոխղեկավարը: Սուխումի հայ համայնքի ղեկավար Սուրեն Կերսելյանը դարձել Է երկրորդ փոխվարչապետ: Նա նաեւ կգլխավորի աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարությունը:

Երրորդ փոխվարչապետը՝ Վիկտոր Խիլչեւսկին, միաժամանակ կլինի Էներգետիկայի, տրանսպորտի եւ կապի նախարար: Նախկինում նախարարների կաբինետի կառուցվածքում նման նախարարություն չի եղել:

Սեպտեմբերի 29-ին Խաջիմբան հանրապետության վարչապետ Է նշանակել Աբխազիայի տնտեսական զարգացման կուսակցության ղեկավար Բեսլան Բուտբային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում