Լոնդոնի իշխանություններն առաջարկել են արգելել ծխելը հրապարակներում եւ զբոսայգիներում

Լոնդոնի իշխանություններն առաջարկել են արգելել ծխելը հրապարակներում եւ զբոսայգիներում

Լոնդոնի Առողջապահության հանձնաժողովը ներկայացրել է զեկույց, որը կազմվել է քաղաքագլուխ Բորիս Ջոնսոնի պատվերով եւ որում առաջարկվում է արգելել ծխելը հրապարակներում եւ հասարակական զբոսայգիներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 15-ին հաղորդել է The Independent-ը:

«Որպես ուռուցքաբան-վիրաբույժ ես տեսել եմ ծխելու հրեշավոր հետեւանքները ծխողների եւ նրանց ընտանիքների համար»,- հայտարարել Է զեկույցի հեղինակ եւ առողջապահության նախկին նախարար լորդ Դարզի Արան:  «Մենք պետք Է անենք ավելին, որպեսզի մարդկանց օգնենք՝ թողնել ծխելը, իսկ երեխաներին խանգարենք՝ ծխել սկսել»,- հավելել Է նա:

Զեկույցը կազմողները, մասնավորապես, առաջարկում են արգելել ծխելը Թագավորական զբոսայգիներում, Խորհրդարանական եւ Տրաֆալգարյան հրապարակներում:

Զեկույցի տվյալներով՝ ծխում Է Լոնդոնի 1,2 միլիոն բնակիչ՝ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի բնակչության 15 տոկոսը: Ըստ որում ծխում Է մայրաքաղաքի դպրոցականների 67 տոկոսը: Մեծ Բրիտանիայի իշխանություններն աշխատավայրում, բարերում, ակումբներում եւ ռեստորաններում ծխելու արգելք են սահմանել 2007 թվականին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում