Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի 55-ամյակին նվիրված միջոցառմանը

Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի 55-ամյակին նվիրված միջոցառմանը

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին Ստեփանակերտի երիտասարդության և մշակույթի պալատում ներկա է գտնվել Արցախի հերոս, լեգենդար հրամանատար Աշոտ Ղուլյանի (Բեկոր) ծննդյան 55-ամյակին նվիրված միջոցառմանը: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակը վառ պահելը, նրանց սխրանքները մատաղ սերնդին ներկայացնելը կարևոր է համարել քաղաքական, բարոյական և դաստիարակչական տեսանկյուններից:

Միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում