ԵԽԽՎ նախագահը կոչ է արել Ալիևին ազատ արձակել Իլհար Մամեդովին

ԵԽԽՎ նախագահը կոչ է արել Ալիևին ազատ արձակել Իլհար Մամեդովին

ԵԽԽՎ նախագահը կոչ է արել Ադրբեջանի նախագահին ազատ արձակել Իլհար Մամեդովին, ինչպես նաև արագացնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային իրավական դաշտը  համապատասխանեցնելու ռեֆորմները:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Իլհար Մամեդովի վերաբերյալ վերջնական որոշման հետ կապված ԵԽԽՎ նախագահ Անն Բրասեերը կոչ է անում իշխաննություններին ազատել նրան, ինչպես նաև նրա պարագայում ի կատար ածել դատարանի վճիռը:

«Իլհար Մամեդովի դեպքը ցույց է տալիս Ադրբեջանում արդարության գործադրման դեֆիցիտը: Դրանք պետք է հրատապ կերպով լուծվեն և ես կոչ եմ անում իշխանություններին արագացնել ռեֆորմները և համապատասխանեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ստանդարտներին»,- նշված է Բրասերի հայտարարության մեջ:

Իր  Ադրբեջան կատարած վերջին այցի ընթացքում ԵԽԽՎ նախագահը հանդիպել է Իլհար Մամեդովի, ինչպես նաև,  մարդու իրավունքների երկու ակտիվիստների հետ, որոնք գտնվում են բանտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում