Անհետացած «Տիտան» բաթիսկաֆի ուղևորները հայտարարվել են մահացած

Անհետացած «Տիտան» բաթիսկաֆի ուղևորները հայտարարվել են մահացած

Ատլանտյան օվկիանոսում անհետացած «Տիտան» բատիսկաֆի շահագործող OceanGate Expeditions ընկերությունը հայտարարել է, որ անձնակազմի անդամները մահացել են։

Այս մասին գրում է CNN-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը:

«Այժմ մենք կարծում ենք, որ մեր գործադիր տնօրեն Սթոքթոն Ռաշը, Շահզադա Դաուդը և նրա որդին՝ Սուլման Դաուդը, Հեմիշ Հարդինգը և Փոլ-Հենրի Նարգեոլը, ցավոք, մահացել են»,- ասվում է OceanGate-ի հայտարարության մեջ:

«Այս մարդիկ իսկական ուսումնասիրողներ էին, ովքեր կիսում էին արկածային ոգին և օվկիանոսները ուսումնասիրելու և պաշտպանելու խորը կիրքը: Մեր սրտերը այս ողբերգական պահին նրանց հոգիների և ընտանիքների յուրաքանչյուր անդամի հետ են»,- հայտնել է ընկերությունը:

Հիշեցնենք, որ տուրիստական բաթիսկաֆը դադարել է կապի դուրս գալ հունիսի 19-ին։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում