ԱՄՆ-ի Պետդեպը կոչ է արել դադարեցնել ճնշումը Լեյլա Յանուսի նկատմամբ

ԱՄՆ-ի Պետդեպը կոչ է արել դադարեցնել ճնշումը Լեյլա Յանուսի նկատմամբ

ԱՄՆ պետդեպը Ադրբեջանի իշխանություններին հերթական անգամ կոչ է արել դադարեցնել ֆիզիկական և բարոյական ճնշումը իրավապաշտպան Լեյլա Յունուսի նկատմամբ և ազատ արձակել: Այս մասին հայտարարություն է արել պետդեպի խոսնակ Ջեն Պսակին:

«Մենք հատկապես անհանգստացած ենք Յունուսի անվտանգության հարցով` կապված այդ առաջատար ադրբեջանցի իրավապաշտպանի հասցեին շարունակ հնչող ֆիզիկական սպառնալիքների հետ»,- նշել է Պսակին:

Վաշինգտոնը Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել անմիջապես ապահովել բժշկական հասանելիությունը և նրա համար ավելի լավ պայմաններ ապահովել: ԱՄՆ պետդեպի խոսնակը միաժամանակ կոչ է արել Ադրբեջանին հարգել օրենքի գերակայությունը և ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր գործել են իրենց հիմնարար ազատությունների իրականացման համար: Պսակին նշել է, որ հենց Ադրբեջանը պետք է հետաքրքրված լինի իր քաղաքացիների ազատություններն ապահովելու գործում, քանի որ դա մտնում է պաշտոնական Բաքվի միջազգային պարտականությունների մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում