Բիթքոյնի վերադարձը․ ինչո՞ւ է կրիպտոարժույթը դարձյալ աճ գրանցում

Բիթքոյնի վերադարձը․ ինչո՞ւ է կրիպտոարժույթը դարձյալ աճ գրանցում

Կրիպտոարժույթները, մասնավորապես բիթքոյնը, շարունակում են մնալ ծայրահեղ անկայուն ակտիվներ, որոնք պարբերաբար ունենում են վերելքներ և անկումներ։ 2020 թվականի Covid-19 համաճարակից հետո վերականգնված բիթքոյնը հերթական անկումն ապրեց 2022թ երկրոդ կեսին․ այն կորցրեց իր արժեքի երկու երրորդը։

Կրիպտոարժույթների նոր ձախողման պատճառ դարձան աշխարհաքաղաքական լարվածության աճը, բազմաթիվ խարդախությունների հետ կապված սկանդալները և Սեմ Բենքմեն-Ֆրիդի FTX բորսայի փլուզումը։

Բայց առաջին հերթին անկախ թվային արժույթներն անկում ապրեցին խոշորագույն կենտրոնական բանկերի տոկոսադրույքների բարձրացման պատճառով, ինչը հանգեցրեց ներդրողների փախուստի բարձր ռիսկային ակտիվներից և շուկաներում իրացվելիության նվազմանը: Այս անգամ թվում էր՝ անկումը կարող է վերջնական լինել։

Այնուամենայնիվ, բիթքոյնի և այլ արժույթների համար 2023 թվականի առաջին կեսը համեմատաբար հաջող ստացվեց՝ հերքելով որոշ վերլուծաբանների ապոկալիպտիկ կանխատեսումները։ Թեև բիթքոյնի ներկայիս փոխարժեքը դեռ ավելի քան երկու անգամ զիջում է պատմական բարձր ցուցանիշներին, և հարկ չկա խոսել հարյուր հազարավոր դոլարների աճի մասին, իրավիճակը ընդհանուր առմամբ կայունացել է։

Պետք է նշել, որ ընթացիկ վերականգնումը տեղի է ունենում խիստ բացասական լրատվական ֆոնի վրա։ Օրինակ, հունիսին ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) գործեր է բացել առաջատար առցանց թվային արժույթի փոխանակման ծառայություններ մատուցող կազմակերպությունների դեմ, ինչպիսիք են՝ Coinbase-ի և Binance-ի։

Finam FG-ի վերլուծաբան Լեոնիդ Դելիցինի կարծիքով՝ միջնաժամկետ միտումը, որի շնորհիվ բիթքոյնը աճում է, կրիպտոարժույթներ գնելու համար հասանելի գումարի ավելացումն է։ Դրան նպաստում են բազմաթիվ մասնավոր իրադարձություններ, ինչպես օրինակ՝ ԱՄՆ-ի պետական պարտքի շեմի բարձրացումը, տնտեսական խթանման միջոցները և այլն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում