Թուրքիան անկարգությունների մեջ հայկական հետքեր է փնտրում

Թուրքիան անկարգությունների մեջ հայկական հետքեր է փնտրում

Թուրքիայի մայրաքաղաքի քաղաքապետ Մելիք Գեչեկը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որտեղ հայերին է մեաղադրում Թուրքիայում վերջին ժամանակներս կատարվող անկարգությունների մեջ:

Մելիք Գեչեկը ենթադրում է, որ ի թիվս քրդերի, որոնք բողոքի ակցիա են իրականացնում իսլամիստների կողմից Քոբանի քաղաքի հարձակման կապակցությամբ, կան նաև հայ աթեիստներ, որոնք փորձում են իրավիճակն օգտագործել հօգուտ իրենց:

«Ես ողջունում եմ մեր քուրդ եղբայրներին, որոնք դեռևս պաշտպանում են մեկ ազգի գոյության գաղափարը և պատրաստ են հանուն դրա իրենց կյանքը տալ: Սակայն երկրի արևելքում քրդերի անվան տակ թաքնվում են հայակական արմատներով աթեիստներ: Բայց դա չի վերաբերում իմ այն հայ եղբայրներին, որոնք հավատրիմ են Թուրքիային», – գրել է Մելիք Գեչեկը:

Կարծես թե Թուրքիայում հայաֆոբությունը դեռևս ակտուալ է և Թուրքիայի տարածքում բնակվող ծպտյալ հայերի մասին միտքը հանգիստ չի տալիս թուրքական կառավարական շրջանակներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում