Վճռական գործողություններ կձեռնարկվեն Դոնի Ռոստովում․Պուտին

Վճռական գործողություններ կձեռնարկվեն Դոնի Ռոստովում․Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ուղերձում հայտարարել է, որ Դոնի Ռոստովում վճռական գործողություններ կձեռնարկվեն իրավիճակը կայունացնելու համար:

Պուտինի հայտարարությունը տարածել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշել է ՌԴ նախագահը, զինված ուժերը և պետական այլ գերատեսչություններն արդեն ստացել են անհրաժեշտ հրամանները, և այժմ իրականացվում են լրացուցիչ հակաահաբեկչական միջոցառումներ Մոսկվայում, Մոսկվայի մարզում և մի շարք այլ շրջաններում։

«Վճռական գործողություններ կձեռնարկվեն նաև Դոնի Ռոստովում իրավիճակի կայունացման ուղղությամբ։ Այնտեղ իրավիճակը մնում է բարդ։ Փաստացի արգելափակված է քաղաքացիական և ռազմական վարչության աշխատանքը», – հավելել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում