Ալավերդիում հենապատ է փլուզվել․ ճանապարհը երկկողմանի փակ է

Ալավերդիում հենապատ է փլուզվել․ ճանապարհը երկկողմանի փակ է

Մ-6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Բագրատաշեն հատվածի մոտ 53-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհի հենապատի փլուզում (մոտ 150 քմ), ինչի հետևանքով հենապատի բետոնե կառուցատարրերը և հողազանգվածը թափվել է «Ախթալշին» ԲԲԸ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ի տարածք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, իսկ պարեկային ծառայության աշխատակից­ներն երկկողմանի փակել են ճանապարհը․ երթևեկությունը կիրականացվի Ալավերդի քաղաքով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում