Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հունիսի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 27-30-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 25-26-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

Երևան քաղաքում` Հունիսի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 27-30-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում