ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն ուկրաինական հակամարտության լուծման կարեւոր բաղադրիչն են. Մերկել

ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն ուկրաինական հակամարտության լուծման կարեւոր բաղադրիչն են. Մերկել

Եվրամիությունում ճիշտ վարվեցին՝ պատժամիջոցներ սահմանելով Ռուսաստանի դեմ, քանի որ դրանք նպաստում են ուկրաինական ճգնաժամի լուծմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 16-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Պատժամիջոցներն ուկրաինական հակամարտության լուծմանն ուղղված մեր ջանքերի կարեւոր բաղադրիչն են: Սակայն դրանք ինքնանպատակ չեն», Մերկելի ելույթից մեջբերում Է արել EFE գործակալությունը, որով նա հանդես Է եկել Բունդեսթագում:

Կանցլերի խոսքով՝ «Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ միջազգային իրավունքի նորմերի խախտումը մեր տարածքի անմիջական մերձակայքում չի կարող մնալ առանց հետեւանքների»: «Միեւնույն ժամանակ պատժամիջոցների սահմանումը ոչ մի դեպքում չի բացառում երկխոսությունը»,-հավելել Է նա, հաղորդել Է «ԻՆտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում