ԱՄՆ-ի բանակը պետք է դիմակայի ահաբեկիչներին եւ Ռուսաստանին. Չակ Հեյգել

ԱՄՆ-ի բանակը պետք է դիմակայի ահաբեկիչներին եւ Ռուսաստանին. Չակ Հեյգել

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտարարել է, որ ամերիկյան բանակը հարկադրված կլինի դիմակայել ահաբեկիչներին եւ Ռուսաստանի արդիական եւ մարտունակ բանակին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Բանակի նկատմամբ պահանջներն ապագայում միայն կաճեն եւ կդառնան ավելի բազմազան ու բարդ: Ահաբեկիչներից եւ զինյալներից սպառնալիքները կպահպանվեն երկար ժամանակ: Բայց մենք նաեւ ՆԱՏՕ-ի շեմին մեզ հարկ կլինի գործ ունենալ ռեւիզիոնիստական Ռուսաստանի, նրա արդիական եւ մարտունակ բանակի հետ»,- հայտարարել Է Հեյգելը՝ հոկտեմբերի 15-ին ելույթ ունենալով Վաշինգտոնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում