Ադրբեջանը նորից կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղությամբ

Ադրբեջանը նորից կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղությամբ

Հունիսի 27-ին՝ ժամը 13:15-ին, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղությամբ:

Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում՝ Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցվող գործարանը թշնամին սկսել է թիրախավորել հունիսի 13-ին։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ շինաշխատանքներն անորոշ ժամանակով դադարեցվել են։ Հետո, ամեն անգամ, երբ փորձ է արվել սկսել շինարարությունը, թշնամին նորից կրակել է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում