Ադրբեջանը կրակ է բացել Արցախում. Հայկական կողմն ունի 4 զոհ

Ադրբեջանը կրակ է բացել Արցախում. Հայկական կողմն ունի 4 զոհ

Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայկական կողմն ունի 4 զոհ:

ՊԲ-ի հաղորդմամբ՝ ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է:

«Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների վերաբերյալ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

ԶԼՄ-ներին և սոցիալական ցանցերի օգտատերերին հորդորում ենք չճշտված տեղեկություններ չհրապարակել, հետևել բացառապես պաշտոնական լրահոսին», – ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում