ՀՀ Նախագահը մերժել է ներում շնորհել Նաիրի Հունանյանի եղբորը

ՀՀ Նախագահը մերժել է ներում շնորհել Նաիրի Հունանյանի եղբորը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մերժել է ներում շնորհել Նաիրի Հունանյանի եղբորը՝ ցմահ ազատազրկված Կարեն Հունանյանին։

Նախագահի հրամանագիրը հրապարակված է Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում։ Մերժման պատճառների մասին չի հաղորդվում։

Հրամանագիրը ստորագրվել է հունիսի 26-ին։

Նշենք, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործության պարագլլխի եղբայրը ավելի վաղ դիմել էր կառավարություն՝ խնդրելով իրեն ներում շնորհել և ազատ արձակել։

Ահաբեկչության գործով ցմահ ազատազրկված են նաև հանցախմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը և ևս երեք հոգի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում