Չգրանցված վարձու աշխատող ունեցող կազմակերպությունների ցանկը․ ՊԵԿ

Չգրանցված վարձու աշխատող ունեցող կազմակերպությունների ցանկը․ ՊԵԿ

2023թ. մայիսին 74 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Պետական եկամուտների կոմիտեն։

ՊԵԿ-ը ներկայացրել է 2023թ. մայիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:

Հսկողական աշխատանքների արդյունքներով 74 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին, ընդհանուր առաջադրվել է 33 մլն դրամի չափով տուգանք:

Չգրանցված վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների ցանկն՝ այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում