Չինաստանում քիմիական գործարան է այրվում. Տեսանյութ

Չինաստանում քիմիական գործարան է այրվում. Տեսանյութ

Չինաստանի Ցզյանսի նահանգում գտնվող Գույսի քաղաքի Jiangxi Qiantai New Material Co Ltd քիմիական գործարանում հզոր պայթյուն է որոտացել։

Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գործարանում հրավտանգ յուղի բռնկումը դարձել է հզոր պայթյունի պատճառ։

Համացանցում հայտնված կադրերում երևում է, որ պայթյունից հետո ծխի հսկայական սև սյուն է բարձրանում երկինք։ Հրշեջները դեռ աշխատում են դեպքի վայրում կրակը մարելու համար։

Հաղորդվում է, որ գործարանի ամբողջ անձնակազմը տարհանվել է։ Վերջին տվյալներով՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Այս պահին աշխատանքներ են տարվում հրդեհի ու պայթյունի պատճառները պարզելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում