Ադրբեջանում Լեյլա Յունուսին կարող են զրկել գիտական աստիճանից

Ադրբեջանում Լեյլա Յունուսին կարող են զրկել գիտական աստիճանից

Ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան, Խաղաղության և ժողովրդավարություն ինստիտուտի հիմնադիր-տնօրեն Լեյլա Յունուսը կարող է զրկվել այդ երկրում շնորհվող պատմա-փիլիսոփայական դոկտորի գիտական աստիճանից: 

Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության Ինստիտուտի փոխտնօրեն Ջաբի Բահրամովը հայտնել է, որ Յունուսին գիտական աստիճանից զրկելու համապատասխան դիմումը ներկայացվել է Իլհամ Ալիևի գլխավորած Բարձրագույն հավաստագրման կոմիտեին: «Ինձ հայտնի է, որ Լելյա Յունուսը ստոր կերպով արտագրել է երկու ռուս գիտնականի աշխատանքները` նրանց մտքերն իբրև իրենը ներկայացնելով: Մենք պահանջելու ենք, որ նրան զրկեն գիտական աստիճանից»,- ասել է Բահրամովը:

Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը իշխանական շրջանակների կողմից երկարատև ճնշումների ու սպառնալիքների ենթարկվելուց հետո ամուսնու` Արիֆի հետ ձերբակալվել է 2014 թվականի ամռանը: Նա մեղադրվում է տարբեր անօրինականությունների, այդ թվում և հայրենիքի դավաճանության և Հայաստանի օգտին լրտեսելու մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում